ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Հերթով ու կարգով

Հերթով ու կարգով
25.08.2025 | 18:24

Սկզբում ձեզ սովորեցրեցին, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն անելն ու դրա համար չպատժվելը նորմալ է:

Այնուհետև իրեն հիշողության մասնագետ հորջորջող անհայտ ազգագրագետին կարգեցին տնօրեն, որպեսզի բազում ու բազմապիսի հանցագործությունների հետքեր կոծկվեն ու քողարկվեն:

Ապա հուշահամալիրը ներքաշեցին տարբեր սկանդալային պատմությունների մեջ՝ թանգարանի հարևանությամբ այրելով ցեղասպանության տեսարանները կրող պաստառներ:

Հիմա էլ ստիպում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների նման դուք էլ լռեք, երբ իշխանական խունտայի պարագլուխը բացահայտ ասում է, որ գիտակցաբար մասնակցել է Արցախը հայաթափելու ցեղասպանական գործողությանը: Որևէ բողոք կամ հրաժարականի տեքստ լսեցի՞ք արդյոք ՀՑԹԻ ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանից կամ արդեն նախկին տնօրեն Հարություն Մարությանից: Իհարկե չլսեցիք, քանի պետբյուջեից սնվելը վեր է բոլոր տեսակի բարոյականություններից ու արժանապատվությունից:

Այսօր շատ զանգեր եղան, հարցնում են, թե ի՞նչ է լինելու հուշահամալիրի հետ:

Հիմա պարզ բացատրում եմ, թե ինչ նպատակ են հետապնդում հուշահամալիրի ավերակված այս տեսարանը շրջանառության մեջ դնելով. սիրելի հայրենակիցներ, սովորեցնում ու վարժեցնում են ձեր աչքերը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ավերված վիճակում տեսնելու համար, այնպես ինչպես տակավին սովորեցնում են, որ ցեղասպանությունը լոկ հիշողության հարց է և դրա եղելիության հարցը քննարկման կարոտ:

Թեման, ըստ իս, առաջ է բերվել ու լայնորեն քննարկվում է, քողարկելու համար Նիկոլ Փաշինյանի՝ արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության մեջ իր մասնակցության բացահայտ խոստովանանքը լղոզելու և ուշադրության կենտրոնում չպահելու համար:

Ես, շատերի նման, տակավին սպասում եմ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության, գիտխորհրդի ու Հոգաբարձուների խորհրդի համատեղ դատապարտող հայտարարությանը, ինչու չէ, նաև հրաժարականների՝ Նիկոլ Փաշինյանի՝ ոճրագործ կողմի հետ համագործակցաբար Արցախը հայաթափելու խայտառակ հայտարարությանն ի պատասխան:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 4864

Մեկնաբանություններ